«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Որպես թեկնածու ներգրավենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններից մեկին

Որպես թեկնածու ներգրավենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններից մեկին
30.05.2025 | 19:06

Իրավիճակը ունի շատ արդյունավետ լուծում, որը կբավարարի ընդդիմադիր բոլոր բևեռներին, հանրության սպասելիքները և կվերադարձնի մեզ մեր արժանապատվությունը:

Առաջարկում եմ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին իմպիչմենտի գործընթացում որպես թեկնածու ներգրավել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններից մեկին (ես կառաջարկեմ Արշակ Արքեպիսկոպոսի թեկնածությունը, ներողություն եմ խնդրում Սրբազան հորից, որ իր հետ չեմ համաձայնեցրել առաջարկս):

Սա միանգամից մի քանի հարց կլուծի ընդդիմության ներսում համախմբման առումով:

Հանրային մեծ համախմբումը ավելի դյուրին կլինի քան այլ թեկնածուի պարագայում:

Հաղթանակն ավելի առարկայական կլինի:

Նիկոլին հեռացնելուց հետո 2026-ին կլինեն ընտրություններ և քաղաքական ուժերն իրենց ստացած ձայներով կձևավորեն ապագա իշխանությունը:

Պատրաստ եմ ներկայացնելու իմպիչմենտի միջոցով իշխանափոխության քայլ առ քայլ ծրագիր և լծվել դրա իրականացման գործին:

Քաղաքական ուժերին խնդրում եմ մի պահ կտրվել իրար դեմ անիմաստ և կործանարար մրցակցությունից և քննարկել այս առաջարկը:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ